Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Հանքանյութ արտահանող երկրից դառնանք պատրաստի արտադրանք արտահանող. ՀՀ վարչապետ

es am
hanqanyout-artahanox-erkric-patrasti-artadranq-artahanox-erkir-darnanq-hh-varcapet

«Մեր տնտեսության զարգացման հեռանկարն արտահանումն է, և մենք այստեղ ունենք, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, մյուս կողմից՝ ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր ունի մի շարք երկրների, ինչպես օրինակ՝ Իրանի, Վիետնամի հետ, այս կարգի պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի», -այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, թե. «Հայաստանն օգտվում է արեւմտյան մի շարք երկրների հետ առեւտրային արտոնյալ GSP եւ GSP+ համակարգերից, այնպես որ արտահանման չօգտագործված պոտենցիալը հսկայական է: Արտահանման ոլորտում մեր հիմնական խնդիրը մեր ապրանքների համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր որակի ստանդարտներին, համապատասխան ծավալների առկայությունը եւ մարկետինգային խնդիրները, եւ մեր կառավարությունն ամեն ինչ անելու է այս հարցերում բիզնեսին աջակցություն ցուցաբերելու, նրանց համար շուկաների իրական հասանելություն ապահովելու համար»:

Վարչապետը նաև ասել է, որ արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է:

«Ընդ որում, այս կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը լրջագույնս մեծացնելը մեր առանցքային ամբիցիան է, մեր առանցքային հավակնությունը: Նման խնդիր լուծելու համար էական է հայաստանյան ապրանքների և ծառայությունների մրցունակությունը: Եվ սա լինելու է կառավարության գործունեության հաջորդ կարևոր ուղղությունը, երբ հարկային հավասարակշռված համակարգի աշխատանքի արտադրողականության շարունակական բարձրացման միջոցով էականորեն պիտի աճի տնտեսության մրցունակությունը: Այս առումով չափազանց էական է վարկերի հասանելիությունը, նկատի ունեմ տոկոսադրույքների շարունակական նվազումը և ֆինանսական կայունությունը: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը կկարողանա արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ