Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները կլինեն հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը

am
hanrakrtakan-ousoumnakan-hastatoutyan-tnoreni-havastagrman-qnnoutyounnere-klinen-houlisi-23-ic-ogostosi-22-e

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման  քննությունների ժամանակացույցը:

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը «Խ.Աբովյանի  անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում» /հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17/: 
Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` հուլիսի 23, 26, 27, 31, օգոստոսի 2, 3, 6, 8, 9, 13, 15, 17, 20, 22: Քննության սկիզբը ժամը 09։00-ին:


Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման  քննություններին մասնակցելու համար դիմել է 356 հավակնորդ:  

Լրահոս

Նմանատիպ նորություններ