«1915-ին թուրքական կառավարությունը սկսեց և դաժանորեն ավարտին հասցրեց տեղահանությամբ ուղեկցվող լայնամասշտաբ կոտորածն` ընդդեմ հայերի… Ամբողջական թաղամասեր են ջնջվել… Կասկած չկա, որ այս հանցագործությունը նախագծվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»

Ուինսթոն Չերչիլ

Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով

hanrayine-zbaxvac-e-mer-ekexecou-handep-ateloutyan-qarozov

Պետական բյուջեյով ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության եթերում հնչում են ելույթներ, հանրայնացվում են գաղափարներ, որոնցով ուղղակիորեն ատելություն, անհանդուրժողականություն է քարոզվում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու և առհասարակ քրիստոնեության հանդեպ:

Նախօերին «Հանրային քննարկում» անունով հաղորդաշարի թեման էր «Որքանո՞վ եկեղեցին պետք է լինի դպրոցում», իսկ հրավիրված հյուրերից երկուսը վաղուց հայտնի են իրենց հակաեկեղեցական, հակաքրիստոնեական հայացքներով: Նրանք բաց չթողեցին ընձեռված հնարավորությունը ու եթերը հեղեղեցին Եկեղեցին ու Քրիստոնեությունը վիրավորող արտահայտություններվ, Աստվածաշնչյան կեղծ մեկնաբանություններով, իրենց արհամարական պահվածքով վիրավորելով Հայոց Առաքելական եկեղեցու հետևորդ քաղաքացիների հոգևոր զգացմուքները:

Սոցիալական ցանցերը, մասնավորաբար, ֆեյսբուքյան տիրույթում հաղորդումը լուրջ քննադատության է արժանանում: Մարդիկ անգամ հայտարարում են՝ եկել է Հանրային հետուստատեսությունը բոյկոտելու ժամանակը, քանզի անհանդուրժելի է, երբ պետական բյուջեից սնվող հեռուստատեսության համար գործելակերպ է դառնում Հայոց եկեղեցին ծաղրելը:

Վերոնշյալ հաղորդմանը հրավիրված էր նաև Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Զաքրիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր սուրբը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հիշյալ հաղորդման առնչությամբ:

Ներկայացնում ենք այն ստորև.

«Դատելով զանգերից և հաղորդագրություններից՝ այս հաղորդումը վրդովեցրել և զայրացրել է շատերիդ։ Բայց այս և այլ «հայտնի» մարդկանց հակաեկեղեցական կեցվածքը նոր չէ, քաղաքական նոր իրավիճակում կրկին ակտիվացել են իրավապաշտպաններն ու օտար աղբյուրներից սնվող անձինք։ Ավելի լայն համատեքստում՝ մեր եկեղեցու դեմ վերջին շրջանում աշխուժացած տարաբնույթ հարվածները պետք է դիտարկել արժեքային համակարգերի և ինքնության պահպանության պայքարի շրջանակներում։

Հակառակորդները շատ լավ հասկանում են, որ Հայոց Եկեղեցին տկարացնելու, վարկաբեկելու և ցեխ շպրտելու շնորհիվ կարողանալու են հաջողության հասնել այլ հարցերում ևս։

Ի՞նչ անել․ չպետք է լռել և թույլ տալ այս մարդկանց պղտորելու մթնոլորտը և խոսելու ժողովրդի անունից, պետք է միավորենք մեր բոլոր ուժերը, մոռանանք անձնական խնդիրները, քաղաքական հայացքները, չվախենանք խոսել քրիստոնեական մեր ինքնության մասին և պայքարենք հանուն այն հոգեմտավոր արժեհամակարգի, որը ստեղծվել է Հայոց Եկեղեցում»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ