ՀԱՊԿ երկրները մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ կանցկացնեն

am en ru
hapk-erkrnere-mi-qani-xosor-hamatex-zoravarjoutyounner-kanckacnen

ՀԱՊԿ երկրների զինվորականները ընթացիկ տարում մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը «Красная звезда» թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, զորավարժությունները վերաբերում են ՀԱՊԿ Հավաքական ուժերի պատրաստման կատարելագործմանը և դրանց նպատակային օգտագործմանը, ինչպես նաև կառավարման համակարգերի և դրանց բազմակողմանի ապահովման զարգացմանը:

«Համատեղ ուսուցման պլանի համաձայն՝ 2019-ին նախատեսվում է տարբեր ուղղություններով ավելի քան 40 միջոցառում անցկացնել, որոնցից գլխավորը «Փոխգործակություն-2019», «Անխախտ եղբայրություն-2019», «Մարտական եղբայրություն-2019» համատեղ զորավարժությունները, նաև «Որոնում-2019», «Էշելոն-2019» հատուկ զինավարժությունները, հատուկ մարտավարական «Ամպրոպ-2019» վարժանքները», - նշել է Պոպովը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ