Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Հարավամերիկյան կրքեր. Արգենտինան կրկին չկարողացավ հաղթել

haravamerikyan-krqer-argentinan-krkin-ckaroxacav-haxtel

Կոպա Ամերիկայի խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի ընտրանին ուժերը չափեց Պարագվայի ընտրանու հետ։

Խաղը ավարտվեց ոչ--ոքի՝  1-1 հաշվով։

Թիմերը դուրս էին եկել հետևյալ մեկնարկային կազմով ՝

Արգենտինա - Մարչեսին, Տալյաֆիկո, Կասկո, Պացելյա, Օտամենդի, Լո Չելսո, Պարեդես, դե Պաուլ, Պերեյրա, Մեսսի, Մարտինես:

Պարագվայ - Ֆերնանդես, Պիրիս, Դուարտե, Ալոնսո, Գոմես, Մ Ռոխաս, Գոնսալես, Խ Ռոխաս, Սանչես, Ալմիրոն, Սանտանդեր։

Առաջին խաղակեսի 34-րդ րոպեին Ռիչարդ Սանչեսն առաջ մղեց Պարագվայի հավաքականին, բայց երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին պարագվայցիները տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և նշանակվեց 11 մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։ 63-րդ րոպեին մրցակիցը նույնպես 11 մետրանոցի հնարավորություն ստացավ, բայց Գոնսալեսի հարվածը հետ մղեց արգենտինացիների դարպասապահ Արմանին։

Այսպիսով, արգենտինացիները 2-րդ խաղն անընդմեջ չեն կարողանում հաղթանակ տոնել և ունենալով 1 միավոր՝ կիսում են 3-րդ և 4-րդ հորիզոնականները։ Խմբի առաջատարը Կոլումբիայի ընտրանին է՝ վաստակած 6 միավորով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ