Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը

am es
harcakman-e-entarkvel-parizi-hyousisoum-gtnvox-samouel-mouradyan-varjarane

Հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Միջադեպի առիթով դատապարտող խոսսքով է հանդես եկել Սփյուռքի գլխավոր հանձանակատար Զարեհ Սինանյանը:

«Ցավով տեղեկացա, որ դարձյալ հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը: Վանդալիզմ. այլ բառով հնարավոր չէ բնութագրել կատարվածը: Ընդամենը օրեր առաջ էի հյուրընկալել վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանին, հունվարյան առաջին հարձակումից հետո կրթական հաստատությունը չի գործում: Հանդիպումից հետո դպրոցը վերաբացելու եղանակների մասին էի մտածում և ահա այսօր տեղեկացա երկրորդ հարձակման մասին: Չեմ կարող չնշել երեք օր առաջ Nouvelles d'Arménie ամսագրի գրասենյակի վրա կատարված վայրագությունը, որը ուղղակի ոտնահարում էր ազատ խոսքի ու ժողովրդավար արժեքների նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ մեր բազմահազար հայրենակիցների համար երկրորդ հայրենիք դարձած Ֆրանսիայում նման գործողությունները հայկական այս երկու կառույցների հանդեպ: Կանգնած եմ Սամուել-Մուրադյան վարժարանի և Nouvelles d'Arménie-ի կողքին: Արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Հարություն վարդապեր Պզտիկյանի հետ, իմ զորակցությունն եմ հայտնել նրան: Գործուղումից վերադառնալուն պես նորից կկապվեմ մեր հայրենակիցների հետ` քննարկելու աջակցության եղանակները»:

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ