Հարմարվողականության հիմնադրամը Հայաստանին տրամադրել է ավելի քան 1,4 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ

am
harmarvoxakanoutyan-himnadrame-hayastanin-tramadrel-e-aveli-qan-1-4-mln-amn-dolar-dramasnorh

Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) խոհուրդը հաստատել է «Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մշակած «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում պիլոտային ծրագիրը»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:
Ծրագրի իրականացման համար Հարմարվողականության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 1,435,100 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է բարձրացնել Արթիկ քաղաքի դիմակայությունը հիդրոօդերևութաբանական սպառնալիքներին, որոնց հաճախականությունն ու ինտենսիվությունը աճում է կլիմայի փոփոխության պայմաններում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ