Երեսուն տարվա ցեղասպանություն. Հարվարդի համալսարանի նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին

am en es
harvardi-hamalsarane-hayoc-cexaspanoutyan-masin-girq-louys-kencayi

Հարվարդի համալսարանի նոր գիրքը՝ «Երեսուն տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունների ոչնչացումը, 1894-1924թթ.» լույս կտեսնի ապրիլին:

Հեղինակներն են Ցեղասպանության խնդրով զբաղվող երկու իսրայելցի հայտնի մասնագետներ՝ Բեննի Մորիսը և Դրոր Զեվին:

Գրքի համաձայն Օսմանյան կայրությունում փոքրամասնությունների բնաջնջումը շարունակվել է երեսուն տարի, և Անատոլիայում բռնությունների ալիքը երեք փուլ է ունեցել:

Հեղինակների համոզմամբ, երեք փուլերն էլ ծառայել են նույն նպատակին և շարունակական գործընթաց են եղել, ինչի արդյունքում 1924թ. հայերի, հույների և ասորիների թիվը կազմում էր ընդհանուր բնակչության երկու տոկոսը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ