Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հասարակությունը սև-սպիտակի բաժանելու իշխանության քայլը` ներքին թշնամիներ որոնելու միջոց է. Վիգեն Սարգսյան

am
hasarakoutyane-se-spitaki-bajanelou-isxanoutyan-qayle-nerqin-tsnaminer-oronelou-mijoc-e-vigen-sargsyan

«Ով իմ դեմ է՝ ժողովրդի դեմ է, ով իմ դեմ է՝ պետության դեմ է, ով իմ դեմ է՝ հանցագործ է մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետներին: Պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ եւ ուղիղ ճանապարհն է>>,- այս մասին քաղաքական մեծ դեբատների ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

Նաև նշեց, որ հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու եւ ստեղծելու եւ այլակարծությունը խեղդելու միջոց:

«Հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու իշխանության քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու և այլակարծությունը խեղդելու միջոց, ով իմ դեմ է, ժողովրդի դեմ է, ով իմ դեմ է, պետության դեմ է, ով իմ դեմ է, հանցագործ է, այս մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետներին»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ներկայանում է ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձեւավորված ցուցակով, որոնք ոչ միայն ունակ չեն, այլեւ մտադիր չեն ամրացնել պետականությունը:

«Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է եւ ավելի կսեխմվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Այլատյացության եւ փողոցի բառապաշարն արդեն ներմուծվել է քաղաքական դաշտ եւ կդառնան դոմինանտ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Դատարանների անկախությունը վտանգի տակ է, եւ իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Տնտեսությունը գահավիժում է եւ կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա:

Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջեւ ընտրություն կատարելու օր չի: Դա յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է. վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգի»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ