Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը

am ru
hastatvel-e-hapk-xekavarman-marminneri-ou-kazmavoroumneri-oujeri-e-mijocneri-hamatex-patrastoutyan-2020t-cragire

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում /ՂՀ/ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նեղ շրջանակում և ընդլայնված կազմով, քննարկվել են օրակարգային հարցեր: Նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես, հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում և տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցերը:

Ընդլայնված նիստի ընթացքում դիտարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը:

Նիստի արդյունքներով ստորագրվել են օրակարգի բոլոր համաձայնեցված հարցերը:

Միջոցառման օրակարգի շրջանակներից դուրս ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ընթացիկ տարվա միջոցառումների ծրագիրը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ