Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

am
hasvarkvel-e29844890hh-drami-srjaka-mijavayrin-hascvac-vnas

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 25 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 6-ի վերաբերյալ նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 22 դեպք, հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բոխի, 1 բոխի, 1 հողմատապալ ուռենի, 1 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 221.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (3.2 խմ թափուկ վառելափայտ, 6.21 խմ վառելափայտ, 5.6 խմ կողահատ տախտակ) հաշվարկվել է 1.076.400 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (7.5 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (25 բոխի, 3 թխկի, 74 կաղնի, 4 հացենի, 33 հաճարենի, 12 ղաժի, 1 թեղի, 1 լորենի, 1 ակացիա) հաշվարկվել է 27.247.750 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (15 խմ վառելափայտ, 1.2 խմ թափուկ վառելափայտ, 8.6 խմ կողահատ տախտակ) 1.261.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի) հաշվարկվել է 37.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։

Լոռի՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածը) «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք։

Արագածոտն՝ 2 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.075.790 ՀՀ դրամ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ