Հատուկ քննչական ծառայությունը BBC-ին որևէ տեղեկատվություն չի տրամադրել «Մարտի 1-ի» գործի հետ կապված

am
hatouk-qnncakan-carayoutyoune-bbc-in-oree-texekatvoutyoun-ci-tramadrel-marti-1-i-gorci-het-kapvac

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել «Մարտի մեկի» գործի հետ կապված։ Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։

«Դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ․-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»,- հայտնեցին ՀՔԾ լրատվականից։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ