Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

«Հավերժի ճամփորդը». պոեզիայի երեկո` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

am
haverji-jamporde-poeziayi-erekon-nvirvac-hovhannes-toumanyani-150-amyakin

Ապրիլի 23-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ասմունքող, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի՝ «Հավերժի ճամփորդը» խորագիրը կրող պոեզիայի երեկոն` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

Միջոցառմանը կհնչեն Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, քառյակներից, պոեմներից և պատմվածքներից:

Սամվել Բաղինյանը 1976-1980 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1980 թվականից մինչ օրս աշխատում է թատրոններում, նկարահանվում ֆիլմերում և սերիալներում:

Մուտքն ազատ է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ