Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հաղարծնի շաբաթ․ ապրելով և ապրեցնելով մեր ժառանգությունը

am en
haxarcni-sabat-aprelov-e-aprecnelov-mer-jarangoutyoune

Օգոստոսի 12-18-ը կանցկացվի ամենամյա Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը։ Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթն ամենամյա փառատոն է, որը կազմակերպվում ու կյանքի է կոչվում տավուշցի երիտասարդների կողմից։ Իր բնույթով եզակի այս միջոցառման նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XIII դար) հարուստ հոգևոր ժառանգությունը, հայ մշակույթի զարգացման մեջ առանձնահատուկ դերն ու ապրող ներկան։

 

Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում անցկացվում են ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ավանդական գաթայի և ուտեստների պատրաստման ցուցադրություն, ազգային պարերի ուսուցում, հրավիրյալ երգչախմբերի կողմից հոգևոր ու ազգային երաժշտության համերգներ։ Առանձին օրեր նվիրված են Հայոց բանակին և մանուկներին։

 

Ամբողջ շաբաթն ուղեկցվում է հոգևոր զրույցներով, եկեղեցական արարողություններով, երգեցողությամբ ու աղոթքովՀաղարծին վանքի տարածքը մեկ շաբաթով վերածվում է սիրո քաղաքի, ուր բոլորն ապրում ու գործում են որպես մի մեծ ընտանիք։

  

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ