Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Հաղթանակի սպասումով... Եվրո-2020. Հայաստանի մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է

haxtanaki-spasoumov-evro-2020-hayastani-mrcakice-bosnia-e-hercegovinayi-havaqakann-e

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում ուժերը կչափի Բոսնիա  և Հերցեգովինայի հավաքականի հետ։ Այս թիմերը, ինչպես նաև Ֆինլանդիայի ընտրանին, պայքարում են խմբում 2-րդ հորիզոնական դուրս գալու համար: Թիմերից մեկի պարտությունը կնշանակի  դուրս մնալ պայքարից, քանի որ 2-րդ հորիզոնականում գտնվող Ֆինլանդիան բավական առաջ է գտնվում այս հավաքականներից։

 

Հիշեցնենք, որ մինչ այս թիմերն անցկացրել են պաշտոնական ևս երեք խաղ և երեք դեպքում էլ առավելությունը եղել է բոսնիացիների կողմը։ Այդ հանդիպումները տեղի են ունեցել Աշխարհի առաջնության 2010 թ. ընտրական փուլի շրջանակներում: Երեք դեպքում էլ Հայաստանը պարտվել է ՝ խփելով 2 գոլ և սեփական դարպասն ընդունելով 8 գոլ։ 2008-ի հոկտեմբերին կայացած առաջին խաղն ավարտվել է 4:1, 2009-ի նոյեմբերին Հայաստանում կայացած խաղը՝ 0:2 հաշվով։  Վերջին խաղը թիմերի միջև տեղի է ունեցել այս տարվա մարտին Բոսնիայում, որն ավարտվել է բոսնիացիների՝ 2-1 հաշվով հաղթանակով։

 

Չնայած Բոսնիայի հավաքականը վերջին խաղում ջախջախել է Լիխտեյնշտեյնի հավաքականին, բայց, այնուամենայնիվ, այդ խաղում երևում էր, որ Բոսնիան չի խաղում իր լավագույն խաղը, իսկ մեր հավաքականի վերջին խաղը հուսադրող էր, հետևաբար,   այս անգամ կարող ենք հաղթել Բոսնիային։ Եթե Իտալիային հաղթելը մեզ համար այս պահին բավական դժվար էր, ապա Բոսնիայի հավաքականի դեմ մեր հավաքականը կարող է գեղեցիկ հաղթանակ տոնել նվիրվածության, համախմբվածության շնորհիվ։ 

 

Հավելենք, որ խաղը տեղի է ունենալուՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ժամը 17։00-ին, ցուցադրվելու է նաև Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ