Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին նվիրված ցուցադրություն՝ Մատենադարան-Գանձասարում

am es
hay-araqelakan-ekexecou-arcaxi-temi-verabacman-30-amyakin-nvirvac-coucadroutyoun-matenadaran-gancasaroum

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում սեպտեմբերի 25-ից կբացվի նոր ցուցադրություն՝ նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:

Այս մասին տեղեկանում ենք գիտամշակութային կենտրոնից:

Ցուցադրվելու են Արցախի թեմի վերջին (մինչև թեմի վերաբացումը) առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Հակոբյանի գրած և ստացած նամակներից մի քանիսը ու լուսանկարներ:

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի զբոսավարներն այցելուներին համառոտ կներկայացնեն նաև թեմի պատմությունը:

 

Մատենադարանի մասնաճյուղում սեպտեմբերի 25-ից ցուցադրվելու են՝

 

1. Վրթանես ծ. վարդապետ Հակոբյանի տեղեկագիրը Արցախի թեմի գյուղերի հոգևոր վիճակի մասին։

2. Ն. Մառի աշակերտ Շահումյանցի՝ Արցախում լինելու և Ղարաբաղի բարբառը ուսումնասիրելու մասին։

3. Գերագույն հոգևոր խորհրդի խտրական վերաբերմունքի պատճառով Վրթանես սրբազանի՝ թեմից հեռանալու մասին։

4. Վրթանես սրբազանի շնորհակալական նամակը Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին՝ ի պատասխան իր եպիսկոպոս ձեռնադրման առթիվ շնորհավորանքի։

5. Մտորումներ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի «Խաղբակյանք և Պռոշյանք» երկի տպագրության շուրջ։

6. Վրթանես սրբազանի նկատմամբ Գերագույն հոգևոր խորհրդի խտրական վերաբերմունքի մասին։

7. Տեղական իշխանություններից թույլտվություն խնդրելու և Արցախի թեմի վանքերն ու եկեղեցիները այցելելու մասին։

8. Արխիվային լուսանկարներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Գանձասարում, որը 1925 թ. փետրվարի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով դառնում է Արցախի թեմի հոգևոր կենտրոն, մեծ շուքով կնշվի թեմի վերաբացման 30-ամյակը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ