Հայ բժիշկները հոգատար են ՀՀ սահմանը հատած Էլվին Հիբրագիմովի նկատմամբ. նրան է այցելել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

am es ru
hay-bjisknere-hogatar-en-hh-sahmane-hatac-elvin-hibragimovi-nkatmamb-nran-e-aycelel-adrbejanoum-datapartvac-karen-xazaryani-hayre

Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից, ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Արմեն Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:

Զրույցի ընթացքում Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:

Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ