Հայ բռնցքամարտիկը ոսկե մեդալ է նվաճել Խարկովի միջազգային մրցաշարում

am es
hay-brncqamartike-oske-medal-e-nvajel-xarkovi-mijazgayin-mrcasaroum

Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը դարձել է Խարկովում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող: Տեղեկանում ենք armsport.am-ից:

Հայ բռնցքամարտիկը եզրափակչում նկատելի առավելությամբ հաղթել է Եվրոպայի չեմպիոն, ուկրաինացի Յուրի Տոմյուկին:

Խարկովում հայ մարզիկներից ոսկե մեդալակիր են դարձել նաև 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը:

 

69կգ քաշային Արսեն Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 52 կգ քաշային Սիսակ Բադոյանը, 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը և գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը դարձել են բրոնզե մեդալակիր:

Լրահոս

Նմանատիպ նորություններ