Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայ եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով՝ Լոս Անջելեսի Սրբոց Ղևոնդյանց մայր եկեղեցում

am
hay-ekexecou-20-rd-dari-nsanavor-gorcicnerin-nvirvac-gitajoxov-los-anjelesi-srboc-xeondyanc-mayr-ekexecoum

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմը Գերաշ. Տ. Հովնան արք. Տերտերյանի առաջնորդությամբ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Լոս Անջելեսի Սրբոց Ղևոնդյանց մայր եկեղեցում կազմակերպում է գիտաժողով «Հայ Եկեղեցու նշանավոր գործիչները 20-րդ դարում» թեմայով։

Գիտաժողովի ընթացքում հոգևորականներ և հայագետներ կներկայացնեն վերջին հարյուրամյակի մեր անվանի հոգևորական գործիչներին նվիրված զեկուցումներ, որոնց շարքը ներառում է՝ Մկրտիչ Ա Խրիմյան Հայրիկ, Մաղաքիա արք. Օրմանյան, Կոմիտաս Վարդապետ, Գեորգ Ե Սուրենյանց, Խորեն Ա Մուրադբեկյան, Գեորգ Զ Չորեքչյան, Վազգեն Ա Պալճյան, Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսներ, Գարեգին Հովսեփյանց, Գարեգին եպս. Խաչատուրյան, Շնորհք արք. Գալուստյան, Թորգոմ արք. Մանուկյան։

Վերջիններիս կենսագրությունները հուշում են, և դա գիտաժողովի հայեցակարգն է, թե ինչպես մեր եկեղեցին ու պետությունը շարունակում են սնուցող իրողություններ լինել նաև նոր օրերի, նոր սերնդի համար։

Հրավիրում ենք Հայաստանի և արտերկրի մեր գործընկերներին՝ մասնակցելու գիտաժողովի աշխատանքներին (առկա կամ հեռակա)։

Նախընտրելի թեմաներն են՝ 20-րդ դարի մեր եկեղեցու գործունեությունն ու նշանավոր հոգևորականները։ Մասնակցության հայտը կարող եք ուղարկել norliavan@gmail.com էլ. հասցեին՝ նշելով մասնակցի տվյալները, աշխատավայրը, գիտական կոչումը, թեմայի վերնագիրը և համառոտ ծանուցում թեմայի ընդհանուր բովանդակության մասին։ Առաջադրվող պայմանն է, որպեսզի զեկուցումը նախկինում տպագրված չլինի։

Հայտերը ներկայացնելու վերջին ժամկետն է 2019 թ. հունիսի 30-ը։ Ընդունված զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ