Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

«Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցի ծրագրից հանելու հարցում ակտիվ են դրամաշնորհ ստացած փուչ իրավապաշտպանները. Հովնան Բաղդասարյա

am
hay-ekexecou-patmoutyoun-ararkan-dproci-cragric-hanelou-harcoum-aktiv-en-dramasnorh-stacac-pouc-iravapastpannere-hovnan-baxdasarya

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանն իր զարմանքն է արտահայտում, որ Հայաստանում ծավալվում է «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան հանրակրթական դպրոցի ծրագրից հանելու վերաբերյալ քննարկումներ, ու նկատում, թե ԱՄՆ նախագահը հանձնարարել է դպրոցներում Աստվածաշունչ դասավանդել, մինչդեռ Քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն ընդունած երկրում, նպատակ ունեն այն հանել դասացանկից:

Հովնան Բաղդասարյանը, մասնավորաբար, գրում է.

<<Առնուազն զարմանում եմ, կարդալով վերջին օրերում մամուլում եւ սոցիալական ցանցերում բուռն քննարկման թեմա դարձած «Հայ Եկեղեցու Պատմութիւն» առարկայի` հանրակրթական դպրոցի դասացուցակից դուրս հանելու վերաբերեալ քննարկումները: Ամերիկայի Միացեալ Նահանգներում, բոլորովին վերջերս, նախագահ Թրամփը յանձնարարել է օրէնսդիրներին նկատի ունենալ դպրոցներում Աստուածաշունչը դասաւանդելու կարելիութիւնը, մինչդէռ Քրիստոնէութիւնը պետական կրօն ճանաչած առաջին պետութիւնը քննարկում է «Հայ Եկեղեցու Պատմութիւն» առարկան դասացուցակից հանելու հարցը:

Քննարկումներում, ակնյայտօրէն, ակտիւ են հիմնականում դրսից դրամաշնորհներ ստացող ինքնահռչակ ու փուչ իրաւաբաններ, օրէնսգէտներ, փաստաբաններ, իրաւապաշտպան կազմակերպւոթիւններ ու ՀԿ-ներ, որոնց հետաքրքրում է միայն իրենց հերթական դրամաշնորհ ստանալը, որի համար պատրաստ են ամէն տեսակ վայրահաչութեան: Նրանց համար գոյութիւն չունի ոչ սրբութիւն, ոչ հայրենիք, ոչ ազգային ինքնութիւն եւ ոչ էլ կրօնական արժէքներ:

Նրանք, իրականում, վարձատրվում են Հայաստանում հենց այդ արժէքներն ու սրբութիւնները խարխլելու եւ վերացնելու համար: Կանգնած ենք լուրջ մարտահրաուէրի առջեւ, եւ այն կարելի է յաղթահարել միայն ազգային միասնական ճակատ կազմելով>>:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետը խոստանում է խնդրին վերստին անդրադառնալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ