Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Հայ-իրանական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են. Արմեն Գրիգորյան

am
hay-iranakan-haraberoutyounnere-sat-barcr-makardaki-vra-en-armen-grigoryan

Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև եղած պատմական, բարեկամական հարաբերությունները շարունական զարգացում են ապրել, իսկ այսօր էլ օրինակելի բնույթ են կրում:

«Մենք երբևիցե չենք փորձում այլ պետությունների հարաբերությունների մեջ մտնել: Մենք  մեր հարաբերությունները կառուցում ենք երկկողմ: Իհարկե, մնացած հարաբերությունները որոշակի ազդեցություն ունենում են, բայց մենք մաքսիմումն անում ենք, որպեսզի որևիցե ազդեցություն չունենա»,- ասաց Գրիգորյանը՝ անդրադառնալով  ԱՄՆ-Իրան լարվածության՝  հայ-իրանական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության հարցին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ