Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել. Փաշինյան

am
hay-iranakan-sahmane-de-fakto-amen-pahi-karox-e-pakvel-pasinyan

«Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։

ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ պետք է նույնն ասեմ, ինչ միշտ է ասվել՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,– այսօր այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ նշեց, որ վերջերս մի փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ իր զրուցակցին հայտնել է, որ Հայաստանի երկու սահմանները փակ են, իսկ մյուս երկու սահմանները` Իրանի և Վրաստանի հետ, որոնք բաց են, իրականում կիսաբաց են:

Իսկ թե ո՞վ է այդ դիվանագետը՝ նրա ինքնությունը Փաշինյանը չկամեցավ գաղտնազերծել:

Լրահոս

Նմանատիպ նորություններ