Հայ-իսրայելական հարաբերությունները ջերմանո՞ւմ են. The Jerusalem Post

en am es
hay-israyelakan-haraberoutyounnere-jermanoum-en-the-jerusalem-post

The Jerusalem Post հեղինակավոր պարբերականը Հայաստանի, հայ-իսրայելական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հոդված է հրապարակել: Հոդվածագիր Իրիշ Գեորլեթը իր անդրադարձում ներկայացնում է Հայաստանի հարուստ պատմությունը, ընդգծում Օսմանյան կայսրության շրջանում հայերի Ցեղասպանությունը, մահմեդական հարևաններով շրջապատված լինելն ու նրանցից երկուսի հետ ունեցած ոչ բարեկամական հարաբերությունները:

Իրիշ Գեորլեթը Հայաստան է ժամանել Armenia Spirit Travel տուրիստական գործակալության կազմակերպած ճանաչողական այցի շրջանակներում: Բացի Գեորլեթից ճանաչողական այցին մասնակցել են մի շարք խոշոր իսրայելական տուրիստական գործակալությունների, արհմիությունների ներկայացուցիչներ, լրագրողներ ու լուսանկարիչներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, որոնք 3-օրյա տուրի ընթացքում ծանոթացել են Հայաստանին, նրա պատմությանն ու ներկային, այցելել են մեր երկրի տեսարժան ու գեղատեսիլ վայրեր: Armenia Spirit Travel-ի նախաձեռնությամբ վերջիններս հնարավորություն են ունեցել այլ տեսանկյունից ծանոթանալ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

Հոդվածում լայնորեն ներկայացված են հայ-իսրայելական հարաբերությունները, երկու երկրներն ու ժողովուրդները, որոնք իրենց պատմության շրջափուլերում համանման ճակատագրի են արժանացել, ցեղասպանվել են, ապա նոր թափով ու հավատով ոտքի կանգնել, այսօր էլ սահմանակից են թշնամական վերաբերմունք ու քաղաքականություն ունեցող երկրների հետ:

Հայ-իսրայելական հարաբերությունների մասին հրեա լրագրողը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ, ով նաև Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն էր: Զաքարյանը, մասնավորապես, ասել է.

«Իսրայելի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են: Մեզ նման Իսրայելն էլ փոքր երկիր է, շրջապատված է թշնամիներով, և մենք կցանկանայինք, որ մեր տնտեսությունը լիներ այնքան հզոր, որքան ձերն է: Մենք ձգտում ենք ընդլայնել նաև մեր զբոսաշրջային փոխգործակցությունը: Կարծում եմ, որ այդ ուղղությամբ բավարար աշխատանք չենք կատարել, իսկ միևնույն ժամանակ Ադրբեջանն ու Վրաստանը կարողացել են ավելի սերտ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Հայաստան-Իսրայել չվերթների իրականացման հարցում մեծ է նաև Արտակ Զաքարյանի դերը: Իսկ երկու երկրների միջև ուղիղ թռիչքների առկայության պարագայում զբոսաշրջության զարգացումն ակներև է:

Հայ-իսրայելական հարաբերությունների ներկա վիճակի, դրանց զարգացման, Իսրայելում հայկական դեսպանության բացման հարցի շուրջ հրեա լրագրողը խոսել է նաև արտգործնախպարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ