Հայ Մամուլի Համահայկական Համաժողովը

Ընթացիկ տարուան սկիզբին Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. 2019 թուականը հռչակեց հայ մամուլի տարի: Խօսքէն գործի անցնելով ան կազմակերպեց հայ մամուլի համահայկական ժողով մը որ տեղի ունեցաւ Տանն Կիլիկիոյ կաթողիկոսւթեան մայրավանքին մէջ, Անթիլիաս, Լիբանան, Յուլիս 2-4, 2019ին:
Համաժողովը բացառիկ է կարգ մը տարողութիւններով: Նախ ան կը համախմբեր բոլոր հոսանքներու խմբագիրները որոնք պայմաններու բերումով կը մնային օտար իրարու հանդէպ: Հասկնալի պատճառներով մասնակցողներու մեծամասնութիւնը կը ներկայացնէր Դաշնակցական հատուածի մամուլը: Փոքրաթիւ ներկայացուցիչներ ռամկավար եւ հնչակեան մամուլէն կ'երաշխաւորէին «համահայկական» բնոյթը համաժողովին:
Հոսանքներու այս մէկտեղումը յայտարար նշանն էր որ երբեմնի բուռն հակառակութիւնները մամուլի տարբեր օրկաններուն միջեւ տեղի տուած էին, կարելի դարձնելով համահայկական խնդիրներու հաւաքական քննարկումը: Իսկապէս ալ՛ ընդհանրապէս, եղբայրական մթնոլորտի մը մէջ կայացան քննարկումները:
Համաժողովին առթիւ մէկ յատկանիշն ալ այն էր որ գրեթէ առաջին անգամն ըլլալով սփիւռքի մէջ մէկ յարկի տակ կը հաւաքուէին սփիւռքի եւ հայրենիքի մամլոյ ներկայացուցիչները: Հայաստանեան մամուլի ներկայացուցիչները կարծէք տարբեր մոլորակէ մը կու գային, այնքան տարուած Հայաստանի ներքին խնդիրներով: Թէեւ սփիւռքի լրագրողները մօտէն կը հետաքրքրուին Հայաստանի իրադարձութիւններուն եւ մամուլի արտայայտութեանց, սակայն հայաստանցիներու պարագային ծանօթութիւնն ու հետաքրքրութիւնը սփիւռքի հարցերուն այնքան ալ հետաքրքրական նիւթեր չէին թուեր հայաստանցի լրագրողներուն համար:
Պէտք է նշել նաեւ յատուկ պարագայ մը- հրաւիրուած էին հայաստանեան մամուլի եւ լրատու այլ միջոցներու գլխաւոր դէմքերը – եւ շատեր համաձայնած էին ալ - սակայն անոնք մեծ մասամբ բացակայ մնացին:
Պէտք է ըսել որ կազմակերպիչ յանձնախումբը ջանադիր եղած էր առաւելագոյն կանոնաւորութեամբ համադրելու համագումարը, որ ընթացաւ ընդունելի սահունութեան մէջ:
Որպէսզի զեկոյցներն ու բանավիճային փոխանակումները աւելի կիզակէտային բնոյթով ընթանային՝ յանձնախումբը սահմանած էր համագումարին նիւթերը, ինչպէս.
- Հայաստան-սփիւռք համագործակցութիւն
- Մամուլը եւ նորարար արհեստագիտութեան մարտահրաւէրները
- Լրատուութիւնը եւ ընկերային ցանցեր
- Տեղեկատուութեան անվտանգութիւնը
- Համահայկական խնդիրներ
- Հայ մամուլի դերը՝ հայ ինքնութեան պահպանման մէջ
- Մամուլն ու բազմակարծութիւնը
- Հայ մամուլն ու պահանջատիրութիւնը:
Զեկուցողները ընդհանրապէս ջանացին մնալ ծրագրուած սահմաններուն մէջ, սակայն տեղի ունեցան նաեւ կարգ մը զառածումներ: Արդարեւ, սեղանի վրայ դրուած էին բաւական ընդգրկուն օրակարգեր, որոնց բոլորին կարելի չէր անդրադառնալ սպառիչ կերպով:
Կարեւոր ազդակ մըն էր Արամ Ա. կաթողիկոսի տիրապետող ներկայութիւնը: Անոր ընդարձակ, բովանդակալից ներածականը արդէն իր հունին մէջ դրաւ համաժողովը: Ան ուշադիր կերպով մասնակցեցաւ ու հետեւեցաւ բոլոր նիստերուն, որոնց աւարտին ան կատարեց նիստերուն ամփոփումն ու եզրափակիչ սահմանումը:
Ամբողջ համագումարին հետեւելէ ետք՝ Վեհափառը հանդէս եկաւ ամփոփիչ խօսքով ուր կար խոր հասկացողութիւն մամուլի դերին, առաքելութեան, գաղափարական ու գործնական բովանդակութեան ինչպէս նաեւ՝ իրապաշտ հեռանկարներուն:
Ամբողջութեան մէջ ողջունելի նախաձեռնութիւն մըն էր որ իր անդրադարձը պիտի ունենայ անկասկած մամուլի ապագայ ընթացքին վրայ ինչպէս նաեւ ճամբայ պիտի հարթէ մամուլի աշխատողներու գործակցութեան:
Իմացական իմաստով կասկած չկայ որ Արամ Ա. կաղողիկոս փայլուն աստղ մըն է: Անոր մտաւորական պաշարը չէ սահմանուած միայն կրօնական ծիրով, այլ ան կը տարածուի նաեւ հայկական կեանքի տարբեր բնագաւառներու վրայ, մամուլէն սկսեալ մինչեւ քաղաքական բարդ խնդիրներու խորքը:
Համագումարը հարստացաւ Վեհափառին ներշնչող ներկայութեամբ:
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ
Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար
Նաեւ կարդացէք Երուանդ Ազատեանի զեկոյցը այստեղ:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ