Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայ մարզուհին ձախողեց պոկում վարժությունը

am es
hay-marzouhin-caxoxec-pokoum-varjoutyoune

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Հայ մարզուհին ձախողեց պոկում վարժությունը:

Տաթևը պատվիրել էր 104 կգ, սակայն 3 մոտեցումն էլ ձախողեց: Պոկում վարժությունում անհաջողությունից հետո Տաթևը հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը` այդպիսով ավարտելով ելույթն աշխարհի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից առաջինը պայքարը սկսել էր 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, ով զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը: 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի կարողացել կատարել պոկում վարժությունը և հրաժարվել է պայքարից:

71 կգ քաշային Լիանա Գյուրջյանը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը, իսկ Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում գրավել է 7-րդ տեղը` հրում վարժությունում նվաճելով փոքր արծաթե մեդալ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ