Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելությունը Սիրիայում մեր պատմության մեջ բացառիկ կարևորություն ունեցող ծրագրերից է. Արմեն Պետրոսյան

hay-masnagetneri-houmanitar-xmbi-araqeloutyoune-siriayoum-mer-petmoutyan-bacarik-kareoroutyoun-ounecox-cragreric-e-armen-petrosyan

Հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելությունը Սիրիայում կարևոր է Հայաստանի միջազգային իմիջի առումով, և, անշուշտ, ժամանակի ընթացքում այս հանգամանքը կարժանանա միջազգային հանրության գնահատանքին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Սա անկախ Հայաստանի պատմության ընթացքում բացառիկ կարևորություն ունեցող ծրագրերից է: Ընդհանուր առմամբ, այս առաքելությունը կարևորելու համար պետք է մի քանի տեսանկյունից հարցը դիտարկել. նախ՝ Հայաստան-Սիրիա պատմական բարեկամական հարաբերությունների տեսանյկունից, իսկ ավելի գլոբալ՝ հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամության տեսանկյուից, երկրորդ՝ սիրիահայ համայնքի գոյություն, երրորդ՝ Հայաստանի միջազգային իմիջի և դերակատարության հարցը, որը ևս չափազանց կարևոր է:

Առհասարակ, ես՝ որպես փորձագետ, սա գնահատում եմ ինչպես Սիրիական հակամարտության հարցում Հայաստանի Հանարապետության բավական հավասարակշռված և արդարացված դիրքորոշման որակական նոր փուլ»,- ասաց արաբագետը:

Նրա խոսքով՝ 2011 թվականից, երբ սկիզբ առավ սիրիական հակամարտությունը, ինչպես հասրակության, այնպես էլ Հայաստանի քաղաքական շրջանակների ուշադրությունը բևեռվեց Սիրիայի վրա, որովհետև այն կարևոր երկիր է Հայաստանի համար. «Սիրիան Արաբական աշխարհում մեր կարևոր գործընկերն է, և մենք չպետք է երբևէ մոռանանք, որ ժամանակին սիրիացի ժողովուրդն իր աջակցության ձեռքն է մեկնել ողբերգական իրադարձություններ ապրած մեր ժողովրդին»:

Գնահատելով 2011-18 թվականնների ընթացքում սիրիական հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ Արմեն Պետրոսյանը նկատեց, որ եթե իրավական ձևակերպում տանք դրան, այն դրական չեզոքության էր ենթադրում: «Մենք պահպանում էինք հիմնականում շփումը սիրիական կառավարության հետ, որովհետև առաջին հերթին հենց սիրական կառավարության վերահսկողության ներքո գտնող շրջաններում է տեղակայված եղել սիրիհայ համայնքը: Անշուշտ, պետք է նշել նաև, որ եթե գնահատում ենք հավասարակշռված դիրքորոշումը՝ եղել են նաև անվտանգության ծառայությունների մակարդակով շփումների մեխանիզմներ ընդդիմադիր տարբեր շրջանակների հետ՝ անհրաժեշտության դեպքում նաև նրանց հետ կապված խնդիրները լուծելու տեսնակյունից»,- նշեց փորձագետը:

Հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելությունը Սիրիայում Արմեն Պետրոսյանը կարևորեց նաև մարդասիրական տեսանկյունից: Ըստ նրա՝ այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդկությունը բավական լուրջ հումանիտար աղետների առջև է կանգնած, և հումանիտար կառույցներն էլ ռեսուրսների լուրջ խնդիրներ ունեն: Հայաստանը, ստանձնելով հումանիտար գործառույթ, կարևոր նշաձող է սահմանում իր համար:

Անդրադառնալով առաքելության իրականացման հետ կապված խնդիրներին՝ արաբագետը նկատեց, որ առավել անհանգստացնող է մեր մասնագետների անվտանգության հարցը. «Ի վերջո այդ հակամարտությունը դեռ չի հանգուցալուծվել, և դեռևս կա ահաբեկչական որոշակի վտանգ: Բայց հաշվի առնելով այն, որ նախաձեռնության մասին հայտարարվեց սրանից մոտ կես տարի առաջ և կես տարի ձգձգվեց առաքելության իրականացումը, կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված էր անվտանգության երաշխիքերի ձեռքբերման հանգամանքով: Կարծում եմ՝ մենք ստացել ենք անվտանգության երաշխիքներ»:

Արմեն Պետրոսյանը նաև փաստեց, որ այն շրջանը, որտեղ գործուղվել են մեր մասնագետները, էականորեն անվտանգ շրջան է: 2017-19 թվականների ընթացքում որոշակի պատկեր է փոխվել Սիրիայի տարածքում, այսինքն, Սիրիան բաժանվել է ազդեցության գոտիների, և այս նոր շրջափուլը, կարծես թե, կասկածի տակ չի դնում այն իրողությունը, որ Բաշար Ասադի վարչակարգը հաղթող կողմ է դուրս գալու. «Կարծում եմ՝ նաև սրանով է պայմանավորված մեր դիրքորոշման փոփոխությունն այս ընթացքում»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ