Հայ ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

am
hay-ostikannere-rd-iravapahneri-koxmic-hetaxouzvoxi-en-haytnaberel

Օգոստոսի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Թումանյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 24-ամյա մի քաղաքացու, որը 2014թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ Նախոդկա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի կանտրաբանդա և թմրանյութի ապօրինի շրջանառություն հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազությանը: 

Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:


         

Լրահոս

Նմանատիպ նորություններ