Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայ խաղաղապահներն իրենց փորձ ու գիտելիքները ներդնում են ոչ միայն աշխարհի թեժ կետերում, այլև ՀՀ Զինված ուժերում. Արտակ Տոնոյան

hay-xaxaxapahnern-irenc-porc-ou-giteliqnere-nerdnoum-en-oc-miayn-asxarhi-tej-keteroum--ayle-hh-zinvac-oujeroum-artak-tonoyan

Մայիսի 29-ին Հայաստանում նշվում է խաղաղապահների մասնագիտական տոնը: Մեր երկրում շուրջ 200 պայմանագրային զինծառայող այսօր ներկայացված է աշխարհի տարբեր կետերում իրականացվող խաղաղապահ առաքելություններում: Այս մասին նշեց ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը՝ ներկայացնելով իրենց աշխատանքը:

«2007 թվականից Հայաստանում գործող խաղաղապահների գումարտակն ընդլայնվել է՝ վերակազմավորվելով որպես խաղաղապահ ուժերի բրիգադի: Այդ ժամանակից ընդլայնվել է նաև մեր մասնակցությունը միջազգային գործընթացներում, մասնավորապես, տարբեր խաղաղապահ ուժերի հետ իրականացվող առաքելություններում: Առաջին առաքելությունը մեր խաղաղապահներն իրականցրել են  2004 թվականին, Կոսովոյում, որը տևում է մինչ օրս:

2005-2009 թվականներին մենք ներգրավված ենք եղել Իրաքում խաղաղապահ առաքելությանը: Այնտեղ մենք մասնակցել ենք Լեհաստանի զինված ուժերի հետ՝ ընդգրված լինելով լեհական խաղաղապահ ուժերի կազմում:

2010 թվականից մինչ օրս մասնակցություն ունենք Աֆղանստանում իրականացվող առաքելությանը՝  Գերմանիայի Դաշնության ԶՈՒ-երի հետ միասին:

2014-ից էլ մենք նաև մասնակցում ենք ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող առաքելությունում, Լիբանանում, որտեղ 32 զինծառայողների դասակ է մասնակցում և մեկ սպա՝ դիտորդի մակարդակով: Այնտեղ ենք Իտալիայի զինված ուժերի հետ համատեղ»,- ներկայացրեց գնդապետ Տոնոյանը:

Նա ընդգծեց, որ այսօր կարող ենք վստահաբար ասել՝ այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներգրավված է, առաջատար է խաղաղապահության առումով, և բարձր մասնագիտական ունակություններ է ցուցաբերում:

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը նշեց, որ հայ խաղաղապահները մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի և ձեռք բերված գիտելիքները կիրառում են ոչ միայն խաղաղապահական առաքելությունների ժամանակ, այլև հայկական Զինված ուժերում: «Մեր բրիգադում տարբեր պաշտոններ զբաղեցնող զինծառայողները կարճաժամկետ և ակադեմիական դասընթացներ են անցել արտասահմանյան տարբեր ռազմական ինստիտուտներում: Կրթություն ստացած սպաներն այսօր հնարավորություն ունեն ոչ միայն ծառայելու բրիգադում, այլև մեր Զինված ուժերում՝ ձեռք բերված փորձը և գիտելիքները տեղայնացնելու նաև մեր բանակում»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ