Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայագիտական միջազգային գիտաժողով՝ Արցախում

am es
hayagitakan-mijazgayin-gitajoxov-arcaxoum

Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և  մշակույթ» խորագրով հայագիտական  միջազգայինգիտաժողովը:

 

Ինչպես տեղեկանում ենք գիտամշակութային կենտրոնից, գիտաժողովը նախաձեռնել են  Մատենադարանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը: Գիտաժողովի կազմակերպմանն աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, ԱՀ արտաքին գործերի նախարարությունը:

 

Միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից և Արցախից, այլև եվրոպական մի շարք երկրներից:

 

Նշենք, որ գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին` ժամը 10:30-ին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ