Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծման հանրային պահանջ կա. Աշոտ Ղուլյան

am en
hayastan-arcax-razmavarakan-dasinqi-stexcman-hanrayin-pahanj-ka-asot-xoulyan

Օրերս Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում  տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը: Օրակարգում Հայաստանի և Արցախի իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցերն էին:

Հետաքրքիր քննարկում ծավալվեց, բայց կար միաժամանակ մտավախություն, արդյոք, այս քայլը թույլ չի՞ տա Ադրբեջանին գնալ լայնածավալ ագրեսիայի Արցախի դեմ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց հետևյալը.

«Կարծում եմ, մենք պետք բոլոր քայլերը հաշվարկենք, բայց չի կարելի նստել ու սպասել, թե ի՞նչ են անում մյուսները, ի՞նչ է անում հակառակորդը»: Ապա նկատեց. «Վաղուց  հակառակորդը մեր համեստ պահվածքը չի ընդունում հավուր պատշաճի», իսկ հայկական կողմերի քայլերը, Աշոտ Ղուլյանի հավաստմամբ, համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ