Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մի շարք բնագավառներում մրցույթ է հայտարարում

am
hayastan-hamahaykakan-himnadrame-mi-sarq-bnagavarneroum-mrcouyt-haytararoum

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է մրցույթ լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացի հանդիսացող հեղինակների միջև բնական, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի (այդ թվում՝ ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր), գրականության (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական), հումանիտար գիտությունների բնագավառներում: Ինչխես հայտնում է «Արցախպրես»-ը՝ հաղթողներին կշնորհվեն մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունը շնորհվում է յուրաքանչյուր տարի: Այն ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա):

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետի ավարտին նախորդող երեք տարվա (2016-2018թթ.) ընթացքում: Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն: Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Յուրաքանչյուր կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Նշենք, որ հայտերն ընդունվում են ընթացիկ տարվա դեկտեմբերի 3-ից մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ հիմնադրամի կայքից http:// www.himnadram.org: Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին, կամ զանգահարել 52-09-40 (106); 56-01-06 (106) հեռախոսահամարով, էլ. հասցե՝ ` aida@himnadram.org:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ