Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

«Հայաստան» Համահայկական հիմնադրամը Սփյուռքում կներկայացնի Արտո Թունջբոյաջյանը

am en es
hayastan-hamahaykakan-himnadrame-spyourqoum-knerkayacni-arto-tounjboyajyane

Համահայկական հիմնադրամում այսօր հյուրընկալվել էր Արտո Թունջբոյաջյանը: Հայտնի երաժիշտն իրեն համարում է Համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ հիմնադրամի դեսպանը Սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը:

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Թունջբոյաջյանին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, վստահեցրելով, որ հիմնադրամն աշխատելու է առավել բաց ու արդյունավետ՝ բարձրացնելով հանրության վստահությունը:

Թունջբոյաջյանն առաջարկել է ներգրավել նաև սփյուռքի պատանիներին և երիտասարդներին ու հիմնադրամը դարձնել նորարար գաղափարների գեներատոր և ընդլայնել ծրագրերը էկո տուրիզմի, բժշկության և մշակույթի ոլորտներում: Նա կարևորել է Ստեղծարար կենտրոնների ստեղծումը: Զրուցակիցների խոսքով Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնելու նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափներին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հիշեցնենք, որ 26 տարվա գործունեության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է ավելի քան 350 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում և Արցախում, 1100-ից ավելի խոշոր ծրագիր հայկական երկու հանրապետություններում: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ