Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն պետք է համեմատելի դառնա ՀՀ պետական բյուջեի հետ. վարչապետ

am
hayastan-hamahaykakan-himnadrami-byoujen-petq-e-hamemateli-darna-hh-petakan-byoujei-het-varcapet

Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բազմաթիվ հայ երիտասարդներ կտրվում են հայկական ինքնությունից: Սա շատ լուրջ խնդիր է, որի հետ մենք առերեսվում ենք: Այս մասին այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս այս կապակցությամբ ասաց. «Արդյո՞ք սա մի թեմա չէ, որով պետք է զբաղվենք՝ հայկական երիտասարդական օրակարգ ձևավորելը, քանի որ նոր ժամանակներում, ցավոք սրտի, շատ մարդիկ կտրվում են հայկական օրակարգից ու այդպիսով՝ հայկական ինքնությունից: Երիտասարդությանը հայկական ինքնության և օրակարգի շրջանակներ  վերադարձնելը կամ այդ շրջանակներում պահելը խնդիր է, որով, ըստ իս, պետք է զբաղվի նաև հիմնադրամը:  Դա կարող է լինել ինքնին Հայաստանը, հայկական օրակարգը ավելի գրավիչ դարձնելը, որպեսզի մարդիկ իմանան, թե իրենք ինչպես կարող են ներգրավված լինել: Ի վերջո նոր ժամանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի փիլիսոփայությունը ոչ թե պետք է գումարը լինի, այլ   ներգրավվածությունը: Հիմնադրամը պետք է ոչ թե փող տալու կամ ծախսելու տեղ լինի, այլ ներգրավված լինելու միջոց, այն պետք է ամբողջի մաս կազմելու զգացողությամբ օժտի յուրաքանչյուր մարդու: Այս առումով համահայկական բյուջեի գաղափարը, կարծում եմ, շատ գրավիչ է: Մենք պետք է շատ ավելի մեծ խնդիրներ դնենք մեր առաջ: Իմ կարծիքով, նոր ժամանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն պետք է համեմատելի դառնա Հայաստանի պետական բյուջեի հետ, որպեսզի կարողանանք սպասարկել մեր ազգային և պետական ամբիցիաները: Մենք ունենք ներուժ, ունենք երազանքներ, ցանկություններ, բայց չունենք դրանք կյանքի կոչելու գործիք»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ