Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքն ավարտվեց՝ 11 մլն 109 հազ 633 դոլար արդյունքով (տեսանյութ)

am en ru
hayastan-hamahaykakan-himnadrami-dramahavaqn-avartvec-11-mln-109-haz-633-dolar-ardyounqov-tesanyout

Հեռուստամարաթոնն ավարտվեց. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար։

Այս տարի համազգային դրամահավաք-մարաթոնի համար ընտրվել էր «Արարենք միասին» խորագիրը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բերքառատ Արցախ» խորագրով hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։

2016 թ. «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր 15 մլն 428 հազար 777 դոլար:

Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում:
Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:

21-րդ ամենամյա հեռուստամարաթոնի հանգանակված միջոցները, ինչպես միշտ, նպատակաուղղվելու են թե՛ Հայաստան, թե՛ Արցախ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ