Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայաստան-Ջիբրալթար հավաքականների միջև խաղն ավարտվեց Ջիբրալթարի ընտրանիի հաղթանակով՝ 1:0 հաշվով

am
hayastan-jibraltar-havaqakanneri-mije-xaxn-avartvec-jibraltari-entranii-haxtanakov-1-0-hasvov

Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի ընտրական հանդիպումը Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականների միջև: Ջիբրալթարի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակը դարձավ Ջոզեֆ Չիպոլիան, որը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:


Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`

16. Արամ Հայրապետյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 3. Վարազդատ Հարոյան, 15. Հրայր Մկոյան, 13. Կամո Հովհաննիսյան, 9. Գոռ Մալաքյան (8. Մարկոս Պիզելլի, 46), 5. Արտակ Գրիգորյան, 20. Տիգրան Բարսեղյան (11. Արթուր Սարկիսով, 60), 18. Հենրիխ Մխիթարյան, 10. Գևորգ Ղազարյան, 14. Յուրա Մովսիսյան (22. Սարգիս Ադամյան, 69)

Պահեստայիններ` 1. Արսեն Բեգլարյան, 12. Անատոլի Այվազով, 2. Արտյոմ Խաչատուրով, 4. Տարոն Ոսկանյան, 6. Կառլեն Մկրտչյան, 7. Էդգար Մալաքյան, 17. Գագիկ Դաղբաշյան, 21. Ռումյան Հովսեփյան, 23. Պետրոս Ավետիսյան

Գլխավոր մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Լրահոս

Նմանատիպ նորություններ