Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը՝ հոկտեմբերի 10-ին

am
hayastan-spyourq-gorcarar-kaperi-zargacman-4-rd-xorhrdajoxove-hoktemberi-10-in

2019թ.-ի հոկտեմբերի 10-ին Երևանում կազմակերպվելու է Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը։ Հայաստան-սփյուռք կայուն տնտեսական համագործակցության ուղղությունների նախանշումն ու գործարար կապերի և հնարավորությունների հետագա ընդլայնումը գալիք խորհրդաժողովի գլխավոր թեմաներն են, որոնց շրջանակներում նախատեսվում են ազատ քննարկումներ բանախոսների և մասնակիցների միջև:

Խորհրդաժողովին մասնակցությունն անվճար է։ Քննարկվող թեմաներին ծանոթանալու, ինչպես նաև խորհրդաժողովին մասնակցելու (գրանցվելու) նպատակով կարող եք օգտագործել հետևյալ էլ. հղումը՝ https://forms.gle/PeVSzPVAx9ZF1xVt9?hl=eng:
Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապվել ՀԱՑ-ի աշխատանքային խմբին հետևյալ էլ. փոստով՝ info@armeniantradenetwork.com։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ