Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի ծրագրի ռազմավարական հնարավորությունները

hayastan-vrastan-elektraenergiayi-cragri-razmavarakan-hnaravoroutyounnere

ՀՀ կառավարությունը քննարկել է «Էլեկտրահաղորդման Կովկասյան ցանց» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է դեպի Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման նախագիծ։ Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է կառուցել երկու էլեկտրակայան՝ Դդմաշենի և Այրումի, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի տարանցումը։

Նշված ծրագրի շուրջ բանակցությունները վաղուց էին տարվում, դեռևս 2016թ-ից նախատեսվում էր սինխրոնացնել Հայաստան-Վրաստան, ինչպես նաև դեպի Իրան բարձրավոլտ գծերի կառուցումը։  Նշենք, որ դեպի Իրան 3-րդ բարձրավոլտի կառուցումը իրականացվում է իրանական ֆինանսավորմամբ և վերջինիս ընկերությունների կողմից։

Սակայն Իրանում առկա տնտեսական և ֆինանսակա խնդիրների պատճառով այս ծրագիրը ձգձգվում է։ Նույն իրավիճակն էր նաև դեպի Վրաստան նոր բարձավոլտ գծի կառուցման հարցում, չնայած չորս պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի միջև ընդհանուր համաձայնություն կար, բայց  հարցում առաջընթաց  չէր գրանցվում։

ՀՀ նոր իշխանություների՝ հայ-վարացական հատվածին վերաբերող  ծրագրին իրականացնելու որոշումը ողջունելի է, քանի որ Հայաստանին հնարավորություն է տրվում   դառնալ էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման պետություն։ Ամբողջ ծրագրի իրականացման դեպքում Հայաստանը կկարողանա Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանել, բացի այդ կկարողանա իր տարածքով ապահովել վրացական և ռուսական էլեկտրաէներգիայի տարանցումը Իրան։

 

Այս երկու պետությունները տարվա տարբեր ժամանակահատվածներում էլեկտրաէներգիայի պակասուրդ են ունենում, Ռուսաստանը ձմռանը՝ ցուրտ եղանակի, իսկ Իրանն ամռանը՝ արձանագրվող շոգ եղանակի պատճառով։ Սեզոնային այս տարբերությունը Հայաստանին հնարավորություն է տալիս էլեկտրաէներգիայի իր ավելցուկն ամռանը ուղղել դեպի Իրան, ձմռանն էլ՝ Ռուսաստան։

 

Հայաստանը նաև կարող է դառնալ տրանզիտային պետություն վրացական էլեկտրաէներգիայի համար, որը հատկապես գարնանը  հսկայական ավելցուկ է ունենում։ Բացի այդ, Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ պետություն, արդեն 2019թ-ից այդ կառույցի էլեկտրաէներգիայի հսկայական շուկայի մասն է կազմելու, իսկ շուկան կարգավորվելու է միջպետական հատուկ օրենքներով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ