Հայաստանը բարեկեցությամբ առաջ է Ադրբեջանից և Ռուսաստանից

am ru
hayastane-barekecoutyamb-araj-e-adrbejanic-e-rousastanic

Բրիտանական «Legatum Institute» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թ.-ի աշխարհի բարեկեցիկ երկրների վարկանշային ցուցակը (Prosperity Index):

Նշված աղյուսակում Հայաստանը 88-րդ տեղն է զբաղեցրել` 8 միավորով գերազանցելով նախորդ տարվա արդյունքը: Բարեկեցության աղյուսակում Ռուսաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը, Ադրբեջանը` 99-րդ, իսկ Վրաստանը` 80-րդ:

Աշխարհի ամենաբարգավաճ երկրները Նորվեգիան, Նոր Զելանդիան եւ Ֆինլանդիան են:

Այս աղյուսակը կազմելիս բրիտանացի վերլուծաբանները հաշվի են առել տնտեսության որակը, գործարար միջավայրը, կրթությունը, առողջապահությունը, մարդու իրավունքները եւ ազատությունը, պետական կառավարման համակարգը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ