Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Հայաստանը երրորդն է Վրաստան այցելություններ կատարող երկրների շարքում

am
hayastane-errordn-e-vrastan-ayceloutyounner-katarox-erkrneri-sarqoum

Վրաստան այցելություններ կատարող երկրների շարքում Հայաստանը երրորդն է։ Նախորդ տարի Վրաստան է այցելել 1,3 մլն հայ, հաղորդում է Ինտեֆաքս-Տուրիզմ-ը՝ վկայակոչելով երկրի Զբոսաշրջության ազգային վարչությանը:

Վրաստան այցելությունների թվով Հայաստանին գերազանցում են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ 2018-ին Ադրբեջանից հարևան պետություն է այցելել 1.4 մլն մարդ, ինչը 9.5 տոկոսով ավելին է, քան 2017 թվականին: Երկրորդ տեղում են ռուսները, որոնց թիվը գրեթե հասնում է 1.4 մլն-ի: Դա 23.8 տոկոսով է գերազանցում 2017 թվականի ցուցանիշը:

Կավկազսկի ուզել-ը հայտնում է, որ նախորդ տարի Վրաստան են այցելել ռեկորդային թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ՝ 8.7 մլն մարդ, որը 14,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Ըստ նախնական տվյալների՝ 2018 թվականին Վրաստանի զբոսաշրջությունից ստացված եկամուտները գերազանցել են 3 մլրդ դոլարը, հայտնել են վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ տնտեսության ու կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան «տուրիստական տարվա» արդյունքների շնորհանդեսի ժամանակ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ