Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որ տեղ է գտել աշխարհի ամենահին՝ բաբելոնական քարտեզի վրա

am
hayastane-jamanakakic-erkrneric-miakn-e--or-tex-e-gtel-asxarhi-amenahin-babelonakan-qartezivra

Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որ տեղ է գտել աշխարհի ամենահին՝ բաբելոնական քարտեզի վրա: Մ.թ.ա 6-րդ դարից պահպանված քարտեզի կենտրոնում Բաբելոնն է, հյուսիսարևմտյան մասում՝ Արմենիան՝ Հայաստանը և Ասորիքը։ Նրանց շուրջը «դառը գետն» է։ Գետից այն կողմ գտնվող 7 կետերը կղզիներ են, ուր անհնար է հասնել: Այս մասին նշվում է Հայաստանի Գրատպության թանգարանի հրապարակման մեջ:

Հայաստանը իբրև տարածքային միավոր` իր անունով, լեռներով, գետերով և քաղաքներով տեղ է գտել նաեւ հետագայում ստեղծված գրեթե բոլոր քարտեզների մեջ: Սրանք փաստացի վկայագրեր են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմական և քաղաքական իրավիճակը տարբեր ժամանակաշրջաններում:

Գրատպության թանգարնում կարող եք տեսնել քարտեզներ Սեբաստիան Մյունսթերի «Տիեզերաբանութիւն» (1580թ.) գրքից:
Մյունսթերի այս գիրքն իր ժամանակի աշխարհագրական աﬔնակարևոր հատորն էր, որը 100 տարվա ընթացքում վերահրատարակվել է 36 անգամ: Գրքում տեղ են գտել պտղոմեոսյան քարտեզներ: Ավելի քան 1200 էջում ներկայացված են տարբեր երկրների ժողովուրդները, նրանց սովորություններն ու ապրելակերպը, կենդանական և բուսական աշխարհները: Քարտեզը հիմնված է «Պտղոմէոսի Ասիայի երկրորդ քարտէզ»ի վրա և տպագրված է փայտե փորագրությունից, իսկ գրությունները միջնադարյան գերմաներենով են: Քարտեզում ցուցադրված է եվրոպական և ասիական Ռուսաստանի մի մասը` մինչև Կովկասյան լեռները, որոնց հարավում էլ գտնվում է Հայաստանը:

Գրատպության թանգարանում է ցուցադրվում նաեւ հայերեն առաջին տպագիր քարտեզը՝ 1695 թվականին Ամստերդամում տպագրված Համատարած աշխարհացոյցը, որը հայկական քարտեզագրական դպրոցի զարգացման հիմքն է համարվում: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ