Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին

am
hayastane-kmasnakci-doubay-eqspo-2020-hamasxarhayin-coucahandesin

ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության գլխավոր հանձնակատար Տիգրան Խաչատրյանը և ցուցահանդեսի գործադիր տնօրեն Նաջիբ ալ Ալին հուլիսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։

Այնուհետև Տիգրան Խաչատրյանը և Նաջիբ ալ Ալին քննարկել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը զրուցել են նաև ցուցահանդեսին Հայաստանի ազգային օրվա կազմակերպման հարցի շուրջ։

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին։

«Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով։ Այն կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և կտևի շուրջ 6 ամիս։

Ցուցահանդեսին մասնակցելու է 192 երկիր։ Մասնակից երկրները ներկայացնելու են իրենց մշակութային ժառանգությունը, տնտեսությունը, մասնավորապես, ներդրումային և զբոսաշրջային ներուժը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ