Հայաստանը նոր սերնդի զինամթերք ձեռք կբերի Ռուսաստանից. Արծրուն Հովհաննիսյան

am
hayastane-nor-serndi-zinamterq-cerq-kberi-rousastanic-arcroun-hovhannisyan

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հավհաննիսյանն անդրադարձել է նախարար Տոնոյանի՝ նախօրեին արված հայտարարությանը նոր զինատեսակների ձեռքբերման մասին: 

«Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտապնության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում ընթացող «Արմիա 2019-ի» ցուցահանդեսինց հետո նշել է, որ լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն տարեվերջին-2020-ի սկզբին՝ ռազմական օդուժի վերազինման համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ