Հայաստանը օգնության ձեռք մեկնեց Իրանի եղբայրական ժողովրդին

am en ru
hayastane-ognoutyan-cerq-meknec-irani-exbayrakan-joxovrdin

Հայաստանը օգնություն ու փրկարարներ կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա տեղեկացրեց, որ նախօրեին հանդիպել է Իրանի դեսպանի հետ.

«Ջրհեղեղի հետ կապված կառավարությունը չէ, բայց իրենց Կարմիր մահիկի կազմակերպությունը դիմել է, որ օգնություն կազմակերպվի: Մենք որոշել ենք հումանիտար օգնություն ուղարկել. այսօր-վաղը կազմակերպում ենք այդ աշխատանքը, բայց հարցն այն է, որ դա իրականացնում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով: Տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ ու փրկարարներ: Մենք կոնկրետացնում ենք թվերը: Ինձ թվում է անհրաժեշտ կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված, որովհետեւ գույքը, որ ուղարկում ենք մերը չէ»,-ասաց նա:

Հիշեցնենք, , որ Իրանում ջրհեղեղ է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 19 մարդ է զոհվել, շուրջ 100 հոգի տարբեր վնասվածքներ ստացել Իրանի հարավային շրջաններում տեղատարափ անձրևների հետևանքով: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել 31 նահանգներից 25-ին: Հորդառատ անձրևներն Իրանում սկսել են տեղալ անցյալ շաբաթ` նախ երկրի հյուսիսային շրջաններում: Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն 70 գյուղերում ավելի քան 56 հազար մարդ է տուժել ջրհեղեղից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ