Հայաստանը ՌԴ-ից զենք ավելի մատչելի գնով է ձեռք բերում, քան երրորդ պետությունները. Քոչարյան

am en es ru
hayastane-rd-ic-zenq-aveli-matceli-gnov-e-cerq-beroum--qan-errord-petoutyounnere-qocaryan

ՀԱՊԿ-ի հիմնարար փաստաթղթերում, ցավոք սրտի, չկա այնպիսի դրույթ, որով  պետություններն իրավունք չունեն զենք վաճառել այն երրորդ պետությանը, որը սպառնում է կազմակերպության անդամ պետությանը: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Վերջինս, անդրադառնալով ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին, նշեց, որ միջազգային իրավական տեսակետից նրանք ոչ մի բան չեն խախտում: «Այնուամենայնիվ, մենք ելնում ենք այլ հանգամանքից, որ այն հարաբերությունները, որոնք կան ՀԱՊԿ-ում, ելնելով նրանից, որ մենք իրոք ցանկանում ենք, որ ՀԱՊԿ-ը լինի հեղինակավոր կազմակերպություն, ուրեմն ներսում հարաբերությունները պետք է այլ ոճի լինեն: Այն պարտավորությունները, որոնք կան ներսում, պետք է գերակա լինեն երկկողմ կամ բազմակողմ հարթակների պարտավորությունների հանդեպ»:

Քոչարյանը նաև նշեց, որ ՀԱՊԿ-ում պայմանագրի համապատասխան դրույթ կա, որը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ անդամ պետությանը նույն զինատեսակներն ավելի մատչելի գներով ձեռք բերել: Հայաստանի դեպքում դա կիրառվում է: Այդպիսի դրույթ, Քոչարյանի խոսքով, մենք ունենք երկկողմանի և՛ հայ-ռուսական համաձայանգրով, և՛ ՀԱՊԿ-ով: «Այս տեսանկյունից, իհարկե, այն, ինչը մենք ձեռք ենք բերում, անհամեմատելի է այն գների հետ, որոնցով Ռուսաստանը վաճառում է երրորդ պետություններին»,- նկատեց փոխարտգործնախարարը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ