Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում. Փաշինյան

am en
hayastane-sarounakoum-e-mnal-barcr-tntesakan-aji-tirouytoum-pasinyan

2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետեւյալն են.

Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առեւտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս

Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլեւ արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:

Սրանք բավականին լավ ցուցանիշներ են եւ բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի»,- նշել է նա:

Լրահոս

Նմանատիպ նորություններ