Հայաստանը ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում հնդիկը, պակիստանցին,  տաջիկը  ներխուժելու են մեր երկիր

am
hayastane-storagrel-mi-pastatouxt--ori-ardyounqoum-hndike--pakistancin--tajike-nerxoujelou-en-mer-erkir

<<Վերելք>> ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը տարածել է հայտարարություն, որով, հրավիրում է հայ ժողովորդի ուշադրուոթյունն այն հանգամանքի վրա, որ 2018թ-ի դեկտեմբերի 10-11-ին Մարոկկոյում 164 պետությունների հետ Հայաստանը ստորագրել է, այսպես կոչված, <<Անվտանգ, կազմակերպված եվ կանոնավոր միգրացիայի համամոլորակային պայմանագիրը>>: ՀՀ կառավարությունն այն ստորագրել է` չստանալով հայ քաղաքացիների համաձայնությունը: Կենտրոնը ընդգծում է, որ այս փաստաթուղթն ուղղված է ազգերի ու պետությունների դիմադրողականության վերացմանը:

Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարությունը.

Ուշադրություն, հարգելի հայեր
Ինչպես գիտեք, մեր երկիրը ենթարկվում է կազմակերպված, ուղղորդված ժողովրդագրական էքսպանսիայի: Հայաստան են ներխուժել մեր կենսաբանական, քաղաքակրթական, ժողովրդագրական, սոցիալական եվ տնտեսական անվտանգությանը սպառնացող միգրանտներ (հնդիկներ, պակիստանցիներ, ֆիլիպինցիներ, տաջիկներ, ղազախներ և այլն): Այս գործընթացը հատկապես արագացել է 2018թ-ին: Տագնապալից է ոչ միայն այսօրվա իրավիճակը, այլև վտանգավոր այս երևույթի կանխատեսվող ծավալումը ...

Մասնավորապես, 2018թ-ի դեկտեմբերի 10-11-ին Մարոկկոյում (ք.Մարրակեշ) 164 պետություն ստորագրել է, այսպես կոչված, <<Անվտանգ, կազմակերպված եվ կանոնավոր միգրացիայի համամոլորակային պայմանագիրը>>:

Այս փաստաթուղթը ստորագրող պետությունների շարքում ներկայացված է նաև Հայաստանի հանրապետությունը: ՄԱԿ-ի անդամ երկրների մոտ 15%-ը, պատկերացնելով այս փաստաթղթով պարտադրված պարտավորությունների կատարման հետևանքները, կա’մ հրաժարվել է մասնակցել կոնֆերանսին, կա’մ բացառել է պայմանագիրը ստորագրելու հնարավորությունը:

Այդ երկրներից են ԱՄՆ-ը, Իսրայելը, Շվեյցարիան, Ավստրիան, Իտալիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Բուլղարիան, Հորվաթիան, Լատվիան, Էստոնիան, Սլովենիան, Հունգարիան, Ավստրալիան, Չիլին և այլն: Այսինքն, չստորագրողների շարքում շատ են միգրանտներից տուժած եվրոպական պետությունները:


Այս պայմանագիրը ստորագրած պետությունների ղեկավարները այն ստորագրել են ոչ միայն չստանալով քաղաքացիների համաձայնությունը, այլև չտեղեկացնելով նրանց այս փաստաթղթի գոյության մասին: Այն չի քննարկվել ստորագրող երկրներից ոչ մեկում, նաեվ՝ մեր երկրում:
Այս նախագծի ֆինանսավորողներն են <<Բաց հասարակություն>> հիմնադրամը, <<Կարնեգի>> կորպորացիան, մակարտուրների հիմնադրամը, <<Կոլումբիա>> համալսարանի համամոլորակային քաղաքականության նախաձեռնությունը: Նախագիծը հանդիսանում է տխրահռչակ <<Հռոմի ակումբի>> մշակած և ՄԱԿ-ի կողմից աշխարհին պարտադրված, այսպես կոչված, <<Կայուն զարգացում>> հայեցակարգի նպատակների իրագործման կարևորագույն միջոց (փաստաթուղթ):


<<Հռոմի ակումբի>> գլխավոր նպատակը <<նոր աշխարհակարգի>> կառուցման (մարդկության նկատմամբ համաշխարհային կառավարության իշխանության հաստատման, ազգային Սահմանադրությունների փոխարեն <<համաշխարհային Սահմանադրությունը>> պետություններին պարտադրելու օրենսդրական և գործնական հնարավորությունների ապահովումն է՝ ազգերի քաղաքակրթական պաշտպանունակությունը, պետությունների կողմից իրենց ռեսուրսները տնօրինելու, դրանք կոորդինացնելու հնարավորությունները ոչնչացնելը…
Այս փաստաթուղթը, ինչպեսև <<հռոմի ակումբի>> մշակած մյուս բոլոր փաստաթղթերը, ևս ուղղված է ազգերի ու պետությունների դիմադրողականության վերացմանը: Այն երկրների ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր, ազգային պետությունները փլուզող փաստաթուղթ է:

Պայմանագիրը ներառում է 23 նպատակ, մոտավորապես 100 սկզբունք: իրականացման համար առաջարկված յուրաքանչյուր միջոցառում սկսվում է <<մենք պարտավորվում ենք>> բառերով:
փաստաթղթում ամրագրված պարտավորությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝

1. համամոլորակային միգրացիայի ակտիվ կազմակերպում ստորագրող պետությունների միջոցներով,
2. միգրանտների ֆինանսավորում, ադապտացիա և խնամակալում ընդունող երկրների հարկատուների հաշվին,
3. սփյուռքերի ինստիտուալիզացիա և իրավունքների շնորհում,
4. միգրանտների նկատմամբ բազմամշակութայնության քաղաքականություն,
5. ընդդիմադիրների նկատմամբ հայեցակարգի քարոզ և ճնշամիջոցներ:
այս փաստաթուղթը ստորագրած յուրաքանչյուր պետություն միգրանտներին ներգրավելու համար պարտավորվում է կանոնավոր տեղեկատվություն տալ:

Հյուպատոսությունները պետք է պատրաստ լինեն պոտենցիալ միգրանտներին իրենց հասկանալի լեզվով ապահովել տեղեկատվությամբ, փաստաթղթերով, խորհրդատվություններով, վիզայի ստանալը դյուրին դարձնեն, ապահովեն ընտանիքների վերամիավորումը: Խորը խորհրդատվություն պետք է ապահովվի երեխաների, կանանց եվ խանգարված սեռական կողմնորոշմամբ անձանց համար:


Պետական սահմանները պետք է ապահովեն ոչ միայն պետություններին, այլև միգրանտներին և հեշտացնեն մարդկանց անվտանգ եվ կանոնավոր անդրսահմանային տեղաշարժերը: Միգրանտը հանգիստ կարող է պետական սահմանը հատել եվ պատժից խուսափել, պետությունը իրավունք չունի նրան բռնել, կալանավորել: վերջինս կարող է իրականացվել միայն ծայրահեղ դեպքում:
պետությունները պարտավորվում են ապահովել միգրանտների սոցիալական ապահովագրությունը, կրթությունը, առողջապահությունը, արժանապատիվ աշխատանքը, նրանց ընտանիքների անվտանգության իրավունքը: այսինքն՝ այն, ինչը միշտ չէ, որ հասանելի է այդ երկրների քաղաքացիներին:

Երկրները պարտավորվում են ստեղծել ֆինանսական գործիքներ՝ միգրանտների բարեկեցության հիմնադրամների տեսքով, որոնք օժանդակություն ցույց կտան աշխատավոր միգրանտներին եվ նրանց ընտանիքների անդամներին: Պետությունները պարտավորվում են պաշտոնապես ընդունել սփյուռքի իրավունքները՝ կազմակերպելով այն որպես առանձին ընդհանրություն, ապահովել նրա ֆինանսական հնարավորությունները՝ տվյալ երկրի բոլոր քաղաքացիների ռեսուրսների հաշվին:

Պետությունները պարտավորվում են մշակութային եվ կրոնական բազմազանության ինտեգրացիոն քաղաքականության առաջավոր մեթոդների փոխանակման եվ ներդրման ճանապարհով օժանդակել համայնքների մշակույթների, ավանդությունների եվ սովորույթների փոխադարձ հարգանքին:

Պետությունները պարտավորվում են բացահայտել եվ կանխել միգրանտների եվ սփյուռքերի նկատմամբ անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության եվ խտրականության այլ դրսեվորումները, օժանդակել տեղական համայնքների գործունեությանը: Պետությունները պարտավոր են բնակչությանը լրատվամիջոցներով կրթելու ճանապարհով առաջ տանել միգրացիայի դրական նկարագիրը, վերափոխել հասարակական կարծիքը, հատկապես երիտասարդ սերնդին՝ դպրոցներում քարոզչության միջոցով ...

Այսինքն՝ այս պայմանագրի գլխավոր նպատակը միգրացիայի իրավունքը մարդու հիմնարար իրավունքի վերածելն է, ոչ թե միգրացիայի ճգնաժամը կարգավորելը, վերացնելը, այլ ընդհակառակը՝ այն խորացնելը, ավելի զանգվածային միգրացիա կազմակերպելը, քան այն, որին այսօր ենթարկվում է եվրոպան: այս պայմանագիրը ստորագրող պետություններից պահանջում է հրաժարվել մշակույթի եվ ինքնության, օրինականության եվ սահմանների պաշտպանական քաղաքականությունից եվ <<քաղաքացիություն>> հասկացությունից: այն պետություններին ինքնուրույն միգրացիոն քաղաքականություն իրականացնելուց հրաժարվելու, բազմամշակութային խառնարանների վերածելու, ռասաներին բախումների տանելու պարտադրանք է ...

Բազմաթիվ են այս պայմանագրի մասին պետությունների (հատկապես փաստաթուղթը չստորագրած) ղեկավարների և փորձագետների բացասական կարծիքները: օրինակ, մակ-ում ամն-ի պաշտոնական ներկայացուցիչ ն. հեյլին այսպես է արտահայտվել այս համաձայնագրի մասին. <<մենք ինքներս կորոշենք ինչպե՜ս լավ վերահսկել մեր սահմանները եվ ում թույլատրել մուտք գործել մեր երկիր: պայմանագրի համամոլորակային մոտեցումը հակառակ է ամն-ի ինքնիշխանությանը>>:
Իսկ սլովակիայի վարչապետ պետեր պելլեգրինին այս պայմանագրի մասին ասել է. <<իմ կառավարությունը երբեք չի ընդունի այս պայմանագիրը, քանի որ տեքստում չկա օրինական եվ ոչ օրինական միգրացիայի միջեվ տարբերությունների ձեվակերպումը: մենք միգրացիան տնտեսական նկատառումներից ելնելով դիտարկում ենք որպես անօրինական, վնասակար եվ անվտանգությանը սպառնալիք բերող>>:

Միգրացիայի մասին համամոլորակային այս պայմանագիրը ստորագրած որոշ պետություններում (մասնավորապես եվրոպական) բազամահազար մարդկանց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: որոշ երկրներում էլ առաջացրել է կառավարական ճգնաժամ:

Հայաստանի հանրապետության ղեկավարությունը իրավունք չուներ ստորագրել այս աղետաբեր պայմանագիրը եվ պարտավոր է ետ վերցնել իր ստորագրությունը, ինչպես նաև միգրացիայի բնագավառում իրականացվող անպատասխանատու, հակազգային եվ հակապետական քաղաքականությունից անհապաղ հրաժարվել: հակառակ դեպքում մենք շատ կարճ ժամանակամիջոցում կփոշիացնենք մեր կարեվորագույն ռեսուրսը՝ էթնիկական միատարրությունը եվ անդառնալի հետեվանքները անխուսափելի կդառնան ...


Մեր երկիրը պետք է անհապաղ վերանայի հայաստանի հանրապետություն մուտքի արտոնագիր տալու պայմանները, մասնավորապես, պետք է վերացնի ասիական եվ աֆրիկյան երկրներից հայաստանի հանրապետություն որպես էժան աշխատուժ վտանգավոր զանգվածի մուտքի հնարավորությունները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկի հայաստան արդեն ներթափանցած այդ մարդկանց երկրից հեռացնելու ուղղությամբ:

<<Վերելք>> ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Ս. Սարիբեկյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ