Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայաստանը Վրաստանից հո՞ղ է գրավել. հին ապատեղեկատվությունը հակահայկական նոր արշավի առիթ

am
hayastane-vrastanic-hox-e-gravel-hin-apatexekatvoutyoune-hakahaykakan-nor-arsavi-arit

Վրացալեզու սոցիալական ցանցերում հերթական հակահայկական հոդվածն է տարածվում: Սեպտեմբերի 7-ին TVM News կայքը` Kavkazplus ռեսուրսի 2015 թվականին հրապարակված հոդվածին հղվելով հետեւյալ հոդվածն է ներկայացնում.

«Դժբախտաբար, ոչ միայն Հարավային Օսիան և Աբխազիան են այն ուղղությունները, որտեղ աստիճանաբար նվազում է Վրաստանի տարածքը, այլ նաև հարևան Հայաստանի հետ սահմանակից տարածքը: Մի քանի օր առաջ հայկական զինված ուժերը հատել են սահմանն ու Վրաստանից 10 հեկտար տարածք գրավել: Տեղի բնակիչներն ասում են, թե սա վերջին մեծ քայլն է, սակայն հող գրավելը շարունակական գործընթաց է», — գրում է TVM News կայքը:

Նշանակալի է այն փաստը, որ կայքի կողմից նշված Սազաքենդ գյուղը քարտեզի վրա գոյություն չունի, սակայն Հայաստանի հետ սահմանին կա Թազաքենդ անունով գյուղ, որը գտնվում է մեծամասամբ ադրբեջանական բնակչություն ունեցող Մառնեուլիի շրջանում, Սադախլո-Բագրատաշեն անցակետի հարակից տարածքում:

Ըստ կայքի, Թազաքենդ գյուղի բնակիչներն իրենց հայտնում են, որ մոտ 10-15 հա տարածք է գրավվել Հայաստանի կողմից, «չգիտեմ, թե որ քարտեզի համաձայն են առաջ տարել. պարզապես արել են և վերջ»:

Ինչպես արդեն նշեցինք, այս նյութի աղբյուր է հանդիսանում պարբերաբար հակահայկական հոդվածներով հայտնի Kavkazplus-ը (ենթադրաբար ադրբեջանական կայք է), որը 2015 թվականի նոյեմբերի 21-ին հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր.

««Ռուսթավի 2»-ը երեկ՝ ժամը 9-ի լուրերի թողարկման մեջ հայտարարել է, որ հայ սահմանապահները սահմանը առաջ են բերել: «Ռուսթավի 2»-ը պնդում է, որ հայ սահմանապահները 10-15 հա տարածք են զավթել», — գրում է թերթը:

Ուշադրություն դարձնենք նաև այն փաստին, որ Թազաքենդ գյուղի տարածքում Վրաստանը Հայաստանից բաժանում է Դեբեդ գետը (սահմանագիծը հենց գետն է), հետևաբար, այդ տարածքում 10 կամ էլ 15 հա տարածք «զավթելու համար» հարկավոր է հատել Դեբեդ գետը, իսկ դա աննկատ անել պարզապես հնարավոր չէ: Դեբեդ գետը հայ-վրացական սահմանի բաժարարներից է հանդիսանում 100 տարուց ավելի:

Նկարում պատկերված է Թազաքենդ (Վրաստան) և Պտղավան (Հայաստան) գյուղերի սահմանային հատվածը, իսկ կարմիրով նշված է սահմանի հենց այն հատվածը, որի մասին գրված է վերոնշյալ հոդվածներում:

Աղբյուրը՝ Aliq.ge

Լրահոս

Նմանատիպ նորություններ