Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայաստանը մասնակցում է Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգի տարեկան համաժողովին

am es
hayastanemasnakcoumeerazmouscragribaxadricitviningitarekanhamajoxovin

2019թ․ հոկտեմբերի 24-26-ին Ֆրանսիայի Մանդելլու լա Նապուլ քաղաքում անցկացվում է Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգ համաեվրոպական կրթական համայնքի տարեկան համաժողովը։ Հավաքին մասնակցում են կրթության նախարարությունների և իթվինինգյան աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ եվրոպական կրթական տարածքի ավելի քան 40 երկրներից, այդ թվում և Հայաստանից։

Համաժողովի ընթացքում ներկայացվում են ծրագրի ընթացքը և զարգացման հիմնական ուղղությունները, անցկացվում են տարբեր մասնագիտական նստաշրջաններ և քննարկումներ, կրթության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում է առանձին երկրներում ծրագրի շարունակականության և զարգացման հնարավորությունները։ Համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 24-ին հանձնվել են 2019 Որակի Եվրոպական մրցանակաբաշխության հաղթողների հավաստագրերը։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անգլերենի ուսուցչուհի Լուսինե Բուշը, ի թիվս նախագծի այլ մասնակիցների, պարգևատրվեց «Grandma's Stories in 2080» նախագծում գերազանց մասնակցության և 12-15 տարեկանների տարիքային խմբում 2 տեղ զբաղեցնելու համար:

Լրահոս

Նմանատիպ նորություններ