Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայաստանի անվտանգությունն ու Իրանը

hayastani-anvtangoutyounn-ou-irane

Գաղտնիք չէ, որ Հայաստանը գտնվում է գերբարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, որտեղ ընդհանում է անընդհատ պայքար ազդեցության տարածման համար աշխարհի մեծ տերությունների միջև։ Այս պայքարն էլ ավելի է բարդանում՝ հաշվի առնելով Հարավային Կովկաս կոչվող տարածաշրջանի էթնո-կրոնական բարդ քարտեզը, որն իր բնույթով արդեն իսկ խնդրահարույց է, քանի որ տարբեր էթնո-լեզվական խմբերի, ժողովուրդների ու ազգերի տարբերությանը ավելանում է կրոնականը, ինչը խորացնում է առկա հակասությունները։

Այս տարածաշրջանում կենտրոնացված են միաժամանակ երեք չլուծված հակամարտություններ, որոնք ժամանակ առ ժամանակ բռնկվելու հավանականություն ունեն։ Այս իրավիճակին ավելանում է նաև էներգետիկ որոշ պաշարների ու դրա տարանցման շուրջ ընթացող շարունակական պայքարը, որին միացել են աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերությունները ու նրանց թիկունքին կանգնած պետությունները։

Եթե վերլուծենք տարածաշրջանի պետությունների տնտեսական ու հատկապես էներգետիկ համակարգերը, ապա պարզ է դառնում, որ բոլոր երեք հանրապետությունները խորքային կախման մեջ են ռուսական, բրիտանական ու թուրքական տարբեր ընկերություններից։ Այս իրավիճակը սահմանափակում ու ռիսկային է դարձնում ցանկացած ներդրում այս տարածաշրջանում։

Մեծ տերությունների միջև սեփական շահերի համար ընթացող անընդհատ պայքարի պայմաններում, հատկապես, ծանր է կառուցել անվտանգության այն համակարգը, որը հակասության մեջ չի լինի «մեծերի» շահերին, միաժամանակ, լիովին կհամապատասխանի քո ազգային հետաքրքրություններին։ Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ Հայաստանին հաջողվել է համեմատաբար փոքր կորուստներով խուսանավել մեծ տերությունների միջև ընթացքող այս պայքարում։

Հայաստանի կառուցած անվտանագային ճարտարապետության համակարգում, իր ուրույն տեղը ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի հետ հաջողվել է կառուցել փոխադարձ համագործակցության ու հանդուրժողոկանության հարաբերությունների մի համակարգ, ինչը հետագայում վերաճեց նաև ռազմավարական համագործակցության։

Եվ դա ոչ միայն Արցախյան պատերազմի տարիների հայ-իրանական սահմանի կարևորությամբ էր պայմանավորված, որը փաստորեն դարձավ փրկության ճանապարհ, այլև ավելի ուշ ԵԱՏՄ-Իրան ձևաչափով համագործակցությամբ, որը իրականացավ պաշտոնական Երևանի ջանքերով։

Իրանը հետ հարաբերությունները Հայաստանը համար ունի ռազմավարական նշանակություն տնտեսական, քաղաքական, էներգետիկ և որ ամենակարևորն է անվտանգության առումով։ Մեր պետության անվտանգային համակարգը չի կարող լիարժեք լինել առանց այդ պետության հետ հարաբերությունների խորքային ու շարունակական զարգացման պայմաններում։

Սա հատկապես կարևոր է Ադրբեջանի հետ հակամարտության և Թուրքիայի հետ փակ սահմանների պայմաններում, հետևաբար ակախ այլ տիպի զարգացումներից ու նույնիսկ ԱՄՆ-Իրան խորացող հակամարտությունից, հայ-իրանական սահմանը չի կարող փակվել, քանի որ այն կարող է կատարել հաղորդակցության ու փոխադարձ համագործակցության կարևորագույն այն ճանապարհի դերը, որը կօգնի բոլոր կողմերին օգտագործել այն հակասությւոնների մեղման ու բանակցություններ սկսելու համար։

Լրահոս

Նմանատիպ նորություններ