Հայաստանի առաջնություն. Ինչ է կատարվում Բարձրագույն խմբում 21-րդ տուրից հետո

hayastani-arajnoutyoun-inc-e-katarvoum-barcragouyn-xmboum-21-rd-touric-heto

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մարտի 6-ին, կայացել են 21-րդ տուրի բոլոր հանդիպումները:

Առաջնության առաջատար «Ալաշկերտը» հյուրընկավելիս ուժերն է չափել «Գանձասար-Կապանի» հետ և 4:2 հաշվով առավելության հասել դրամատիկ խաղում: «Ալաշկերտի» կազմում դուբլ է գրանցել իր հաշվին Ալեքսանդր Պրուդնիկովը, մեկական գոլով աչքի են ընկել Մլադեն Զելկովիչն ու Դանիլո Սեկուլիչը, իսկ «Գանձասար-Կապանի» կազմում երկու գնդակ խփել են Շուլան և Գեղամ Հարությունյանը:

Մյուս խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուր էր գնացել «Փյունիկին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել փյունիկցիների դարպասը:

«Արարատ-Արմենիայի» կազմում գոլերի են հեղինակ են դարձել Գեորգի Պաշովը, Ջիովանի Մարտինեսն ու Անտոն Կոբյալկոն: Այս հաղթանակի շնորհիվ Վարդան Մինասյանի տղաներն իրենց միավորների պաշարը հասցրել են 32-ի և բարձրացել են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական:

Տուրի մյուս խաղը տեղի է ունեցել Վանաձորում: «Լոռին» տեղի ֆուտբոլի ակադեմիայում հյուընկալել էր «Արցախին» և 2:0 հաշվով կարևոր հաղթանակ է տարել երևանյան թիմի նկատմամբ: Արթուր Պետրոսյանի սաներն այս տարվա իրենց առաջին հաղթանակն են տարել օֆիցիալ խաղերում, դուբլ է գրանցել Ջոնել Դեսիրեն:

Տուրը եզրափակվել է Երևանում: Գյումրիի «Շիրակը հյուրընկալվել է առաջնության հետնապահ «Արարատի» կողմից և 2:0 հաշվով հաղթանակ տարել:Հարկ է նշել,որ «Արարատի» կազմում ինքնագոլի հեղինակ է դարձել Կևին Նտիկա Բոնդոմբեն, իսկ գյումրեցիների նվազագույն առավելությունը կրկնապատկել է Փալ Մուսա Բակայոկոն` 48-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:Հաղթանակի շնորհիվ Գյումրիի թիմն իր ակտիվում ունի 26 միավոր և շարունակում է զբաղեցնել Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը,իսկ ահա «Արարատը», որը գարնանային հատվածի վերսկսումից հետո կրկին ձախողվում է և երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում ` շարունակելով եզրափակել մրցաշարային աղյուսակը վաստակած 13 միավորով:

Մրցաշարային աղյուսակը ստորև `

1 Ալաշկերտ 36

2 Արարարտ-Արմինիա 32

3 Բանանց 30

4 Փյունիկ 30

5 Լոռի ՖԱ 29

6 Շիրակ 26

7Գանձասար-Կապան 22

8 Արցախ ՖԱ 13

9 Արարատ 13

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ